Հիրոսիմայի և Նագասակայի իշխանություններն Օբամային հրավիրել են այցելել իրենց քաղաքներ

15:32 • 26.12.13

Ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների իշխանությունները պաշտոնական հրավեր են փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ 2014թ. գարնանը Ճապոնիա կատարելիք այցի շրջանակում իրենց քաղաքներ այցելելու վերաբերյալ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժել են ատոմային ռմբակոծություններից, հայտնում է РИА Новости-ն։

 

Համատեղ հրավերը փոխանցվել է Տոկիոյում ԱՄՆ-ի դեսպանատուն։ Ըստ նախնական տեղեկության՝ այժմ Վաշինգտոնը և Տոկիոն պատրաստվում են ԱՄՆ-ի նախագահի այցին։