Էրդողանը նոր նախարարին որպես «սեղան» է օգտագործել (լուսանկար)
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է 10 նոր նախարարների անունները։
Թուրքական ODA TV կայքը գրում է, թե համացանցում տարածված մի լուսանկարից պարզ է դառնում, թե ինչ չափանիշներով է վարչապետն ընտրել նոր նախարարներին։
Երիտասարդության և սպորտի նախարար նշանակված Աքըֆ Չաջաթայ Քըլըչին, օրինակ, Էրդողանը որպես «սեղան» է օգտագործում։
Այս լուսանկարը բազմաթիվ մարդկանց բացասական արձագանքին է արժանացել։











