Էգեմեն Բաղըշը հեռանալիս անեկդոտ է պատմել

14:34 • 26.12.13

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարարի պաշտոնը Մևլութ Չավուշօղլուին փոխանցելիս՝ Էգեմեն Բաղըշն անեկդոտ է պատմել, գրում է «Միլլիյեթ» օրաթերթի կայքը։

 

Նա իրեն բնութագրել է որպես հայտնի կատակասեր ու նշել, որ առանց անեկդոտի հեռանալ չի կարող։

 

Արդեն նախկին նախարարը պատմել է հայտնի անեկդոտը, երբ մեկն ինքնաթիռում խնդրում է կողքինին փոխել տեղը, սակայն վերջինս որևէ կերպ չի համաձայնվում։ Այդ ժամանակ մոտենում է օդաչուն և ինչ-որ բան շշնջում ականջին, ինչից հետո ուղևորն անմիջապես փոխում է տեղը։ Հարցին, թե ինչ է ասել ուղևորին, օդաչուն պատասխանում է. «Ասացի, որ այդ աթոռը Տրապիզոն չի թռչում»։

 

Ներկայացնելով նոր նախարարին՝ Բաղըշն ասել է, որ իրենք Մևլութ Չավուշօղլուի հետ պայքարել են «արտերկրում հակաթուրքական լոբբիի դեմ», և ինքը հենց նոր նախարարի շնորհիվ է մտել «Արդարություն և զարգացում» կուսակցություն ու ծանոթացել Թայիփ Էրդողանի հետ։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել էր կառավարության նոր կազմը։