Շանթ Հարությունյանը երկրորդ օրն է՝ հացադուլ է սկսել
Անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը երկրորդ օրն է՝ հացադուլ է սկսել:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին և 2013թ. նոյեմբերի 5-ին ձերբակալվել ևս 13 անձանց հետ՝ պայթուցիկներով և փայտերով քայլերթի ընթացքում Ոստիկանության հետ բախումների ժամանակ:
«Հացադուլի իր դիմումի մեջ գրել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան իր նկատմամբ հատուկ օպերացիա են իրականացրել»,- Tert.am-ին ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունների մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ որևէ պահանջ ՔԿՀ-ին Շանթ Հարությունյանը չի ներկայացրել:
Նշենք, որ Շանթի հացադուլի մասին Facebook-ի իր հայտնել էր էջում նշել էր «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը՝ առանց որևէ այլ մանրամասնության:










