Նեպալում երկու իտալացի զբոսաշրջիկ մահացած է հայտնաբերվել հյուրանոցային համարում

13:06 • 26.12.13

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում Սուրբ Ծննդին երկու իտալացի զբոսաշրջիկ մահացած է հայտնաբերվել հյուրանոցային համարում, գրում է news24.com-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

 

Ոստիկանության աշխատակիցը պատմել է, որ ոստիկանություն է կանչվել հյուրանոց, երբ 53-ամյա տղամարդը և 48-ամյա կինը, որոնք հավանաբար զույգ են եղել, դուրս չեն եկել սենյակից ողջ օրվա ընթացքում:

 

«Սենյակը կողպված է եղել ներսից: Մենք, կոտրելով դուռը, ներս ենք մտել և գտել տղամարդուն մահճակալի ծայրին պառկած, իսկ կնոջը՝ քնապարկով ծածկված»,-AFP-ին պատմել է ոստիկանության աշխատակիցը:

 

Զույգը Նեպալ էր ժամանել դեկտեմբերի 11-ին։