Կահիրեում ուղևորատար ավտոբուսում ռումբ է պայթեցվել. կան տուժածներ
Եգիպտոսի մայրաքաղաքում` Ալ-Ազհարի համալսարանի մոտակայքում, ուղևորատար ավտոբուսում ռումբ է պայթեցվել, հայտնում է Al Jazeera-ն:
Միջադեպի հետևանքով կա մեկ զոհ, առնվազն 4 մարդ վիրավորվել է:
Աղբյուրը նշում է, որ սա կարող է բռնությունների նոր ալիք բարձրացնել պառակտված երկրում:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել այն որոշման ընդունումից մեկ օր անց, որի համաձայն նախկինում իշխող «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը ճանաչվել է ահաբեկչական, սառեցվել են դրա հաշիվները, արգելվել է անգամ բարեգործական գործունեությունը:










