ՄԱԿ-ն ավելի քան 160 մլն դոլար է խնդրում Հարավային Սուդանին հումանիտար օգնություն հատկացնելու համար

10:55 • 26.12.13

Միջէթնիկ բախումների թատերաբեմ դարձած Հարավային Սուդանին 166 մլն դոլարի հումանիտար օգնություն կպահանջվի, հայտարարել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը, գրում է Корреспондент-ը։

 

Միջոցներն անհրաժեշտ են բուժօգնության, սանիտարահիգիենիկ խնդիրների, մթերքների մատակարարման համար։ Նախատեսվում է նաև վրաններ կառուցել փախստականների համար։

 

«Վերջին 10 օրերի ընթացքում նրանց թիվն առնվազն 90 հազ. է, որից 58 հազ.-ը թաքնվում է ՄԱԿ-ի խաղաղապահների բազաներում»,- հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար օգնության հարցերով համակարգող Թոբի Լանզերը։