«Արմավիր» ՔԿՀ-ի նոր մասնաշենքը պատրաստ կլինի 2014թ. հոկտեմբերին. Հրայր Թովմասյան

12:42 • 26.12.13

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նոր` 400 տեղանոց մասնաշենքը պատրաստ կլինի 2014թ. հոկտեմբերին: Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

 

Նա նշեց, որ առաջին մասնաշենքը` կրկին 400 տեղանոց, արդեն շահագործման է հանձնվել, և սա երկրորդն է: Նախարարն ասաց, որ «Արմավիր» ՔԿՀ-ն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև 2016թ.-ը, որը կունենա 1200 տեղ (ևս 400 տեղանոց մասնաշենք կկառուցվի 2015-ին):

 

«Առաջիկայում կառավարություն կներկայացվի նոր նախագիծ` երկու-երեք ՔԿՀ փակելու և այնտեղ գործող հաստիքները նոր ՔԿՀ տեղափոխելու մասին»,-ասաց Հրայր Թովմասյանը: