Վիտալի Կլիչկոն չի բացառում ռինգ վերադարձը

12:25 • 26.12.13

Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) վարկածով ծանրքաշային կարգում աշխարհի պատվավոր չեմպիոն Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել նրա մարզական կարիերայի ավարտի մասին, հաղորդում է Interfax.ru-ն:

 

«Ներկայում ես պաշտոնապես չեմ պնդի, որ իմ կարիերան ավարտված է: Մոտ տասը տարի առաջ ես քառամյա դադար եմ ունեցել, բայց վերադարձել եմ ռինգ և կարողացել եմ տիտղոս նվաճել: WBC-ի ղեկավար Խոսե Սուլեյմանը թույլ է տվել ինձ մեկ անգամ ևս այդպես անել»,- Կլիչկոյի խոսքերն է մեջբերում Boxingscene-ը:

 

Ավելի վաղ Կլիչկոն, որն «ՈւԴԱՌ» ուկրաինական ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է, հայտարարել է, որ մտադիր է կենտրոնանալ քաղաքական գործունեության վրա: