Իրադարձային
-ից
-ը
17:58 • 16.12.13ՄԱԿ-ը 6.5 մլրդ դոլար է խնդրել Սիրիայի օգնության համարԵնթադրվում է, որ այդ գումարից 2.3 մլրդ դոլարը կհատկացվի Սիրիայի բնակիչներին, ևս 4.2 մլրդ դոլարը՝ սիրիացի փախստականներին աջակցելու համար, որոնք թաքնվում են հարևան երկրներում։
17:34 • 16.12.13Ինչ կլինի, եթե 27 տարվա Mac համակարգիչը միացվի ժամանակակից համացանցին (տեսանյութ)Դա նույն բանն է, թե 1913թ. ծնված մարդը հայտնվի մեր օրերում և ստիպված լինի օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, օրինակ՝ սմարթֆոններից։
17:16 • 16.12.13Ադրբեջանին պետք է համեմատել Հս. Կորեայի և Ուզբեկստանի հետ, այլ ոչ Ուկրաինայի կամ Հայաստանի. ադրբեջանցի փորձագետ«Մեզ մոտ սարսափելի ավտորիտար ռեժիմ է, և ավելի լավ կլինի Ադրբեջանում իրավիճակը համեմատել Հյուսիսային Կորեայի կամ Ուզբեկստանի հետ, բայց ոչ մի դեպքում Ուկրաինայի, Վրաստանի կամ անգամ Հայաստանի»,-ասել է նա
17:08 • 16.12.13ՀԱՀ-ում բացվել է Նելսոն Մանդելայի արձանը (լուսանկարներ, տեսանյութ)Քանդակագործը Մանդելային պատկերել է ձեռքերը պարզած։ Ինչպես բացատրել է գործող նախագահ Ջեյկոբ Զուման, տվյալ դիրքը խորհրդանշում է Մանդելայի սերն իր ժողովրդի հանդեպ։
16:54 • 16.12.13Աբխազական երկաթուղու շահագործում, ՄՄ-ին վերաբերող կնճիռներ. հայ-վրացական տնտեսական-քաղաքական օրակարգով խորհրդաժողով ԱլավերդիումԱլավերդի քաղաքում այս հանգստյան օրերին տեղի է ունեցել «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» թեմայով խորհրդաժողովին՝ Վրաստանի և Հայաստանի խորհրդարանականների մասնակցությամբ:
16:49 • 16.12.13Հրդեհ` Սևան-Դիլիջան ավտոճանապարհին գտնվող «ԱԼԳԱ» ռեստորանի տանիքումԱրտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 12.17-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի (Մ-4) 7-րդ կմ-ում գտնվող «ԱԼԳԱ» ռեստորանի …
16:25 • 16.12.1395-ամյա ռումինացին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենատարեց աշխատող դերասանGuinness World Records-ի փորձագետները Բելիգանին աշխարհի ամենատարեց թատերական դերասան են ճանաչել նոյեմբերի 29-ին, երբ նա 94 տարեկան 350 օրական հասակում 330-րդ անգամ բեմ է բարձրացել։
16:16 • 16.12.13Մուսուլման ցուցարարները Լոնդոնի փողոցներում բողոքում են ալկոհոլ վաճառող խանութների դեմՑուցարարները զգուշացնում են սեփականատերերին, որ նրանց 40 մտրակի հարված է հասնում, եթե շարունակեն ալկոհոլ վաճառել:
16:07 • 16.12.13Պուտինի ու Յանուկովիչի հանդիպմանն Ուկրաինայի՝ ՄՄ-ին միանալու մասին փաստաթուղթ չի ստորագրվիՊաշտոնյան հավելել է, որ նախագահների հանդիպման ընթացքում կքննարկվեն բացառապես երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
15:15 • 16.12.13Նա, ով կարծում է, թե կանայք կարող են կարդինալ դառնալ, տառապում է կղերականությամբ. Հռոմի պապ«Կանանց եկեղեցում պետք է գնահատել ոչ իրենց կղերականության համար։ Նա, ով մտածում է կին կարդինալների մասին, տառապում է կղերականությամբ»,- ասել է Պապը։
14:54 • 16.12.13Միջադեպ Նկարիչների միության համագումարումՀայաստանի նկարիչների միության համագումարը, որի օրակարգում է միության նախագահի ընտրության հարցը, այսօր սկսվեց միջադեպով: Լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ նկարիչներից մեկն առաջարկեց դուրս շպրտել նրան:
14:48 • 16.12.13Եվրահանձնաժողովը ճիշտ որոշում է կայացրել՝ Ուկրաինայի հետ բանակցություններում դադար վերցնելով. Լեհաստանի ԱԳ նախարար«Կարծում եմ՝ դա խելամիտ դիրքորոշում է, քանի որ Ուկրաինայի սահմանադրական իշխանությունները պետք է հասկանան՝ ինչ են ուզում»,- նշել է նա ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ:
14:25 • 16.12.13Ադրբեջանցի զինվորը դանակով հարվածել է ծառայակցի սրտինԻնչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, 19-ամյա Զաուր Ռուսաթամովը դանակով հարված է հասցրել ընկերոջը՝ Սուրհայ Մուրադովին։
14:24 • 16.12.13Ուխտազանցության համար կարգալույծ է հռչակվել Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը. Մայր ԱթոռՏ. Եղիա աբեղա Խաչատրյանի հարցը քննության է առնվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գործող Կարգապահական հանձնախմբի կողմից և ներկայացվել կարգալուծության:
14:18 • 16.12.13Վրաստանի վարչապետն աշխատանքային այցով կմեկնի ԱդրբեջանԱյցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
