Միջադեպ Նկարիչների միության համագումարում

14:54 • 16.12.13

Հայաստանի նկարիչների միության համագումարը, որի օրակարգում է միության նախագահի ընտրության հարցը, այսօր սկսվեց միջադեպով:

 

Մասնավորապես, երբ հայտարարվեցին միության նախագահի թեկնածուների անունները, այս թվում նաև՝ ՆՄ գործող նախագահ Կարեն Աղամյանի, վերջինս շարունակեց տեղ զբաղեցնել նախագահությունում և չիջավ որպես թեկնածու՝ տեղ զբաղեցնելու շարքերում:

 

Համագումարին ներկա լրագրողներից մեկը հարցրեց, թե նա ինչու՞ է մնում նախագահությունում, ինչն առաջացրեց թե՛ Կարեն Աղամյանի, թե՛ մի նկարչի զայրույթը, ով տեղից առաջարկեց «դուրս շպրտել» լրագրողին:

 

Սրանից հետո էլ Կարեն Աղամյանը շարունակեց մնալ նախագահությունում՝ պատճառաբանելով, որ օգնում է քարտուղարությանը կազմակերպչական հարցերում: