Նա, ով կարծում է, թե կանայք կարող են կարդինալ դառնալ, տառապում է կղերականությամբ. Հռոմի պապ
Նա, ով կարծում է, թե կանայք կարող են կարդինալ դառնալ, տառապում է կղերականությամբ։ La Stampa պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, փոխանցում է Обозреватель-ը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք եկեղեցին կարող է ապագայում ունենալ կին կարդինալներ, պոնտիֆիկոսը պատասխանել է. «Ես չգիտեմ, թե որտեղից է եկել այդ գաղափարը։ Կանանց եկեղեցում պետք է գնահատել ոչ իրենց կղերականության համար։ Նա, ով մտածում է կին կարդինալների մասին, տառապում է կղերականությամբ»,- ասել է Պապը։
Հռոմի պապը բազմիցս ընդգծել է կանանց հատուկ դերը եկեղեցում։ Նա բազմիցս հիշեցրել է, որ հենց կանայք, այլ ոչ թե տղամարդիկ են եղել Քրիստոսի հարության առաջին վկաները։










