Մուսուլման ցուցարարները Լոնդոնի փողոցներում բողոքում են ալկոհոլ վաճառող խանութների դեմ

16:16 • 16.12.13

Մուսուլման ցուցարարները դուրս են եկել Լոնդոնի փողոցներ՝ խանութներից ու ռեստորաններից պահանջելով դադարեցնել ալկոհոլի վաճառքը, գրում է Mirror-ը:

 

Մոտ 60 տղամարդ և կին նախազգուշական նամակներ են հանձնել մուսուլմանների սեփականություն հանդիսացող օբյեկտներին։ Նրանք նշել են, որ խանութները պատկանում են մուսուլմանների, և վերջիններս գիտեն, որ ալկոհոլ վաճառելն ու օգտագործելը խստիվ արգելվում է:

 

Նրանք զգուշացրել են սեփականատերերին, որ նրանց 40 մտրակի հարված է հասնում, եթե նրանք շարունակեն ալկոհոլ վաճառել:

 

Ալկոհոլի վաճառքն արգելվում է Շարիաթի օրենքներով։