Իրադարձային
-ից
-ը
12:02 • 16.12.13Դավութօղլուն խորհրդարանում պատասխանել է Հայաստան այցից հետո իր հասցեին հնչող մեղադրանքներին«Հայերի հետ համատեղ «արդար հիշողության» շրջանակներում հանդիպելը սխալ չէ, այլ անհրաժեշտ քայլ է։ Ով ինչ ուզի, թող ասի, մենք որևէ ազգի վերևից չենք նայում»,-ասել է նա։
11:34 • 16.12.13Ոստիկանության Վարդենիսի բաժին են հանձնել մեծ քանակությամբ զենք-զինամթերքԲացատրական աշխատանքների շնորհիվ 2013թ. դեկտեմբերի 14-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք:
11:33 • 16.12.13Կանադայի հետախուզությունը տեղեկություններ ունի Սոչիում ահաբեկչությունների սպառնալիքների մասինԹերթի ստացած գաղտնի զեկույցում ասվում է, որ ահաբեկիչ Դոկու Ումարովը կոչ է արել տապալել «սատանիստական» խաղերը, որոնք տեղի են ունենալու «մեր հողում թաղված մեր նախնիների ոսկորների վրա»:
11:20 • 16.12.13Վախճանվել է նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ ՍարգսյանըԱզատ Ավետիսի Սարգսյանը մահացել է դեկտեմբերի 16-ին, 84 տարեկան հասակում, Ստեփանակերտում։
11:16 • 16.12.13Google, Microsoft, Apple, Facebook ընկերությունները խնդրում են պաշտպանել իրենց գաղտնալսումներից«Կառավարությունը պետք է պաշտպանի մեզ։ Այն պետք է պաշտպանի մեզ և մեր ազատությունները, մեր տնտեսությունը։ Այն վատ աշխատեց»,- ասել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
11:16 • 16.12.13Ակունք գյուղում 2 երիտասարդների սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է ռուս-վրացական սահմանինԱկունք գյուղի բնակիչ Արա Մ.-ն նույն գյուղում գտնվող ռեստորանի մոտ, ապօրինի ձեռք բերած ինքնաձիգից, կրակոցներ է արձակել Հարություն Հայրապետյանի և Կամսար Հակոբյանի ուղղությամբ:
10:50 • 16.12.13Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվելԴեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ի սահմաններում Բերդի տարածաշրջանի Մովսեսի պաշտպանական դիրքերում:
10:43 • 16.12.13Հյուսիսային Կորեայի առաջնորդը գթացել է հորաքրոջը` նրա պաշտոնյա ամուսնուն մահապատժի ենթարկելուց հետոՀյուսիսային Կորեայի առաջնորդը գթացել է հորաքրոջը` նրա ամուսնուն մահապատժի ենթարկելուց հետո: ԶԼՄ-ները նշել են պատճառը:
10:40 • 16.12.13Գիրք կարդալը նաև շահավետ է. Իտալիայում գիրք գնելու դեպքում հարկային արտոնություններ կտրամադրվենԱյս ակցիայի նպատակն է իտալացիների շրջանում վերածնել սերը դեպի ընթերցանությունն ու աջակցել գրախանութների աշխատանքին։
10:33 • 16.12.13Ոստիկան-դաշնակահարը փողոցում համերգ է տվել հերթապահության ժամանակ (տեսանյութ)Իր հերթապահության ժամանակ, նա նստել է Պրահայի կենտրոնում հանրային օգտագործման համար տեղադրված դաշնամուրի առաջ և նվագել հարավկորեացի կոմպոզիտոր Ի Ռումայի River Flows in You մեղեդին:
10:19 • 16.12.13Չիլիում կրկին կին նախագահ է ընտրվելԸնտրատեղամասերի 93%-ի տվյալների մշակման արդյունքներով՝ Բաչելետը հավաքել է ընտրողների ձայների 62.26%-ը, այն դեպքում, երբ նրա մրցակից Էվելին Մատեիին աջակցել է ընտրողների 37.73%-ը։
10:14 • 16.12.1314 հարսանքավորի սպանությունից հետո Եմենի խորհրդարանն ԱՄՆ-ին արգելել է անօդաչու թռչող սարքեր կիրառել իր տարածքումՆման որոշման պատճառ է հանդիսացել նման սարքի հարձակումը հարսանեկան շարասյան վրա, ինչի հետևանքով 14 մարդ էր զոհվել, 22-ը՝ վիրավորել:
10:04 • 16.12.13Ուկրաինայի շուրջ իրավիճակը կքննարկվի դեկտեմբերի 19-20-ին ԵՄ գագաթնաժողովինՈւկրաինայում իրավիճակը չի մտնում գագաթնաժողովի պաշտոնական օրակարգում, որը նվիրված է լինելու հիմնականում ֆինանսատնտեսական հարցերին, սակայն ԵՄ ներկայացուցիչները մտադիր են քննարկել թեման։
09:58 • 16.12.13Կյանքից հեռացել է լեգենդար դերասան Փիթեր Օ’ԹուլըԺամանակակից հանդիսատեսին նա հայտնի է «Տրոյա» ֆիլմում իր դերակատարումով: 2012-ին Օ’Թուլը նկարահանվել է իր վերջին ֆիլմում և հայտնել կարիերայի ավարտի մասին:
09:32 • 16.12.13Մահացել է Հիչքոքի ֆիլմերի աստղ Ջոան ՖոնտեյնըՖոնտեյնը համաշխարհային հռչակի էր արժանացել 1940-ին «Ռեբեկա» ֆիլմի էկրաններ դուրս գալուց հետո: Արդեն հաջորդ տարի դերասանուհին արժանանում է «Օսկարի»՝ Հիչքոքի «Կասկածանք» ֆիլմի համար:
