Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել
Հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, Բերդ քաղաքի բնակիչ է 26-ամյա Հրանտ Պողոսյանը: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ի սահմաններում Բերդի տարածաշրջանի Մովսեսի պաշտպանական դիրքերում:
Այս մասին Tert.am-ին փոխանցեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին դեպքի առթիվ դեռ գնահատական տալ չենք կարող, առաջիկայում մանրամասների մասին կտեղեկացնենք»,-ասաց նա: Խոսնակի փոխանցմամբ՝ այլ տուժածներ չկան:










