Ոստիկանության Վարդենիսի բաժին են հանձնել մեծ քանակությամբ զենք-զինամթերք

11:34 • 16.12.13

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 2013թ. դեկտեմբերի 14-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք:  Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: 

 

 

Ոստիկանության Վարդենիսի բաժին է հանձնվել ԱԿ-74 ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 3760 փամփուշտ, ԱԿՄ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 14 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի 372 կրակված պարկուճ, ՍՎԴ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 81 փամփուշտ, գնդացրի 4 պարկուճ, որսորդական հրացանի E 30949 գրառմամբ փող, Г 521213 գրառմամբ մեկնարկային ատրճանակ, որսորդական 2 հրացան, 2 ինքնաձիգ, ՌԳ տեսակի 42 նռնակ, նռնակի 15 պայթուցիչ և ՈՒԶՌԳՄ տեսակի պայթուցիչների ապամոնտաժված մասեր: