14 հարսանքավորի սպանությունից հետո Եմենի խորհրդարանն ԱՄՆ-ին արգելել է անօդաչու թռչող սարքեր կիրառել իր տարածքում

10:14 • 16.12.13

Եմենի խորհրդարանը կիրակի կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել անօդաչու թռչող սարքեր օգտագործել իր տարածքում, հայտնում է CNN-ը:

 

Նման որոշման պատճառ է հանդիսացել նման սարքի հարձակումը հարսանեկան շարասյան վրա, ինչի հետևանքով 14 մարդ էր զոհվել, 22-ը՝ վիրավորել:

 

Աղբյուրի գնահատականով՝ գրեթե միաձայն ընդունված, սակայն ոչ պարտադիր կիրառելի համարվող որոշումն ուժեղ ազդակ է ԱՄՆ-ին և Եմենի նախագահ Աբդո Ռաբո Մանսուր Հադիին: Ըստ խորհրդարանի` Եմենում հասարակությունը խիստ վրդովված է նման անզգույշ սպանություններից:

 

Վերջին շրջանում ամերիկացիների նման հարձակումներին մոտ 60 խաղաղ բնակիչ է զոհ գնացել Եմենում: Ամերիկյան հետախուզությունն «Ալ Կաիդայի»՝ Եմենի մասնաճյուղը համարում է ամենավտանգավորը: