Հյուսիսային Կորեայի առաջնորդը գթացել է հորաքրոջը` նրա պաշտոնյա ամուսնուն մահապատժի ենթարկելուց հետո
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը գթացել է իր հորաքրոջը՝ օրերս նրա ամուսնուն մահապատժի ենթարկելուց հետո, որը համարվում էր այդ երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը:
Time-ի վարկածով` Ընը խնայել է հորաքրոջն իր հոր հետ ունեցած մտերմության համար: Ավելին` նա հորաքրոջը թույլ է տվել մնալ նույն պաշտոնին: Ըստ աղբյուրի` հորաքույրը կողմ է եղել, որպեսզի եղբորորդին պաշտոնանկ անի իր ամուսնուն: Նա հայտնվել է պետական հեռուստատեսությամբ` Աշխատավորների կուսակցության անդամներից մեկի հուղարկավորության կադրերում:
Հորաքույրը` Կիմ Կյոն Հույը, առաջնորդի հանգուցյալ հոր` Կիմ Չեն Իրի փոքր քույրն է: 2006-ին այդ հորաքրոջ դուստրն ինքնասպանություն էր գործել. նա ուսանում էր Փարիզում:










