Ուկրաինայի շուրջ իրավիճակը կքննարկվի դեկտեմբերի 19-20-ին ԵՄ գագաթնաժողովին

10:04 • 16.12.13

Ուկրաինայի շուրջ իրավիճակը կքննարկվի դեկտեմբերի 19-20-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովին: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է Արևելյան Եվրոպայի դիվանագետներից մեկը՝ անցնող տարվա արդյունքներին նվիրված ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման բացումից առաջ:

 

«Ուկրաինայում իրավիճակը չի մտնում գագաթնաժողովի պաշտոնական օրակարգում, որը նվիրված է լինելու հիմնականում ֆինանսատնտեսական հարցերին, սակայն միության ներկայացուցիչները մտադիր են քննարկել այդ երկրում ստեղծված իրավիճակը միջազգային հացերի շուրջ քննարկման ժամանակ: Մենք պետք է միջոցներ մշակենք, որոնք թույլ կտան առավելապես արդյունավետ կերպով աջակցել ուկրաինացի ժողովրդի եվրոպական ձգտումներին և նպաստել Ասոցացման համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը»,- ասել է դիվանագետը: