Ոստիկան-դաշնակահարը փողոցում համերգ է տվել հերթապահության ժամանակ (տեսանյութ)

10:33 • 16.12.13

Նորեկ ոստիկանը դարձել է Չեխիայում ամենահայտնի իրավապահն այն բանից հետո, երբ համացանցում տեղադրվել է նրա մասնակցությամբ մի տեսանյութ, գրում է ntv.ru-ն:

 

Իր հերթապահության ժամանակ, նա նստել է Պրահայի կենտրոնում հանրային օգտագործման համար տեղադրված դաշնամուրի առաջ և նվագել հարավկորեացի կոմպոզիտոր Ի Ռումայի River Flows in You մեղեդին: Դրանից հետո համազգեստով երաժիշտը կանգնել է և, ասես ոչինչ չի եղել, շարունակել պարեկությունը:

 

30 վայրկյան տևողությամբ տեսանյութը YouTube է տեղադրվել դեկտեմբերի 15-ին: Այն ուշադրության է արժանացել նաև Չեխիայի ոստիկանությունում:

 

Սակայն ոստիկանին որոշել են չպատժել կարգապահությունը խախտելու համար: Պրահայի ոստիկանապետ Մարտին Չերվիչեկը հայտարարել է, որ միայն այդ տեսանյութը շատ ավելին է արել իրավապահ մարմինների դրական կերպարի ստեղծման համար, քան կարողացել է անել ինքը:

 

Երաժշտի մասին շատ բան հայտնի չէ: Հաղորդվում է միայն, որ երիտասարդը ոստիկանությունում աշխատանքի է անցել ընդամենը վեց շաբաթ առաջ: