Ադրբեջանցի զինվորը դանակով հարվածել է ծառայակցի սրտին
14:25 • 16.12.13
Ադրբեջանական բանակի զինվորը դանակով հարվածել է ծառայակցի սրտին։ Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, 19-ամյա Զաուր Ռուսաթամովը դանակով հարված է հասցրել ընկերոջը՝ Սուրհայ Մուրադովին։
Զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց՝ սրտի շրջանում ստացած վերքով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս տեղեկությունը չի մեկնաբանել։
Placeholder










