ՀԱՀ-ում բացվել է Նելսոն Մանդելայի արձանը (լուսանկարներ, տեսանյութ)
Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Պրետորիայում բացվել է հանրապետության առաջին սևամորթ նախագահի հուշարձանը, ով մահացել է դեկտեմբերի սկզբին, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ին։
Ինը մետր բարձրությամբ արձանը տեղադրվել է խորհրդարանի շենքի առաջ։ Քանդակագործը Մանդելային պատկերել է ձեռքերը պարզած։ Ինչպես բացատրել է գործող նախագահ Ջեյկոբ Զուման, տվյալ դիրքը խորհրդանշում է Մանդելայի սերն իր ժողովրդի հանդեպ։
Հուշարձանի բացման արարողությունը կայացել է Մանդելայի հուղարկավորության հաջորդ օրը։ Միևնույն ժամանակ հուշարձանի բացումը համընկել է Ազգի միասնության օրվա հետ։










