Հրդեհ` Սևան-Դիլիջան ավտոճանապարհին գտնվող «ԱԼԳԱ» ռեստորանի տանիքում

16:49 • 16.12.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 12.17-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի (Մ-4) 7-րդ կմ-ում գտնվող «ԱԼԳԱ» ռեստորանի տանիքում հրդեհ է բռնկվել:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:


Այրվել է առաստաղը մոտ 4 քմ: