Եվրահանձնաժողովը ճիշտ որոշում է կայացրել՝ Ուկրաինայի հետ բանակցություններում դադար վերցնելով. Լեհաստանի ԱԳ նախարար
Եվրոպական հանձնաժողովը ճիշտ որոշում է կայացրել՝ կասեցնելով Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ Ուկրաինայի հետ բանակցությունները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:
«Կարծում եմ՝ դա խելամիտ դիրքորոշում է, քանի որ Ուկրաինայի սահմանադրական իշխանությունները պետք է հասկանան՝ ինչ են ուզում»,- նշել է նա ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ:
«Իրավիճակում, երբ Ուկրաինայի նախագահն ասում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը շահավետ չէ իր երկրի համար, անհրաժեշտ է դադար առնել ամեն ինչ ևս մեկ անգամ վերանայելու համար»,- հավելել է նա:










