Իրադարձային
-ից
-ը
17:03 • 02.12.13Ս. Սարգսյանը և Վլ. Պուտինը Գյումրիում ծաղկեպսակ են դրել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին (լուսանկարներ)Նախագահ Սերժ Սարգսյանը և նրա հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր …
16:19 • 02.12.13ԵՄ-ն չի քննարկում ուկրաինացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցըԴա հետևում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի արած հայտարարությունից, որը նա արել է երկուշաբթի՝ ճեպազրույցի ընթացքում։
15:58 • 02.12.13Գվատեմալայում ամբոխը պարտքերի պատճառով ողջ-ողջ այրել է կնոջըԳործողությունները նախապես ծրագրված են եղել. մուտքը դեպի բնակավայր արգելափակված է եղել, որպեսզի ոչ ոք չկարողանար մուտք գործել ու խանգարել ամբոխին իրագործել Լինչի դատաստանը։
15:46 • 02.12.13Շվեդիայում կալանավորը փախուստի է դիմել բանտից՝ ատամնաբույժի այցելելու համար«Երեսս ամբողջովին ուռել էր: Ես այլևս չէի կարող դիմանալ ցավին»,- բացատրել է բանտարկյալը: Տղամարդը հասել է մոտակա ատամնաբուժարան, որտեղ հեռացրել են նրա բորբոքված ատամը:
15:33 • 02.12.13Ուկրաինայի ընդդիմադիր խմբակցությունները պահանջում են կառավարության հրաժարականըԸնդդիմության առաջնորդները նպատակահարմար չեն համարում շարունակել նիստին մասնակցությունը։ «Մենք գնում ենք Մայդան, քանի որ այնտեղ շատ աշխատանք կա անելու»,-ասել է ընդդիմադիր գործիչը։
15:25 • 02.12.13Սիրիայում համաներումից հետո մոտ 2000 դասալիք հանձնվել է իշխանություններինՆախկին դասալիքները հայտնել են, որ պատրաստ են կրկին ընդգրկվել բանակի շարքերում և պաշտպանել իրենց երկիրն ահաբեկիչներից։
15:07 • 02.12.13Ոստիկանությունը իրավասու է ցանկացած պահի օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել ֆիզիկական ուժ. հայտարարությունԱյսօր Ազատության հրապարակում մեկնարկած ընդդեմ Մաքսային միության հանրահավաքի, դրան հաջորդած երթի և տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ:
15:00 • 02.12.13Վրաստանը հերքում է Վերին Լարսի անցակետում խնդիրների մասին լուրերըՌուսաստանի իշխանությունները հայտարարել են անցակետի ծանրաբեռնվածության ավելացման մասին՝ պայմանավորված վրացական ապրանքների էմբարգոյի վերացմամբ, գրում է Грузия online-ը։
14:43 • 02.12.13Արաբական Միացյալ Էմիրությունները նշում է 42-ամյակը (տեսանյութ)Մեր օրերում ԱՄԷ-ն արագընթաց առաջընթացի խորհրդանիշ է տնտեսական և սոցիալական բոլոր ոլորտներում, Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գործարար ակտիվության կենտրոն, տնտեսապես բարգավաճող...
14:33 • 02.12.13Հայաստանը թարմություն և նոր գաղափարներ կբերի ՄՄ. Տիգրան ՍարգսյանՎարչապետը նշեց, որ ինտեգրումը պետք է արդյունավետ լինի առաջին հերթին հասարակ քաղաքացիների համար, այլ կերպ ասած՝ նրանք պետք է հասկանան, որ իրենց կյանքում բարեփոխումներ են լինելու...
14:30 • 02.12.13Իրանը ցանկանում է համագործակցել ԱՄՆ-ի դաշնակից Սաուդյան Արաբիայի հետՄոհամմադ Ջավադ Զարիֆը Պարսից ծոցի երկրներ կատարած այցի շրջանակներում հայտարարել է, որ Թեհրանը Սաուդյան Արաբիային դիտում է որպես կարևոր ու ազդեցիկ տարածաշրջանային գործընկեր։
14:22 • 02.12.13Վրաստանի կառավարական պատվիրակությունը չի մեկնի Սոչիի օլիմպիական խաղերին«Կառավարական պատվիրակությունը Սոչի չի մեկնի։ Կմեկնեն մարզիկներն ու ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը»,-հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարը։
14:19 • 02.12.13Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան (ուղիղ)Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Գյումրիի օդանավակայանում։ Այս մասին տեղեկանում ենք Armnews TV-ից:
14:14 • 02.12.13Չին ռեժիսորը տուգանք կվճարի «ավելորդ» 2 երեխայի համարՌեժիսորը ներողություն է խնդրել իշխանություններից՝ պարտավորվելով վճարել իրեն հասանելիք տուգանքը։
13:54 • 02.12.13Գյումրիի երկրորդական փողոցները, ինչպես նաև դեպի գերեզմանատուն տանող ճանապարհները բաց են. քաղաքապետարանԳյումրիում, ուր այսօր այցելել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փակ են միայն կենտրոնական փողոցները, իսկ երկրորդական, ինչպես նաև դեպի գերեզմանատուն տանող ճանապարհները բաց են...
