Արաբական Միացյալ Էմիրությունները նշում է 42-ամյակը (տեսանյութ)

14:43 • 02.12.13

Աշխարհի քաղաքական քարտեզի վրա 42 տարի առաջ հայտնվեց նոր պետություն՝ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ)։ Մեր օրերում ԱՄԷ-ն արագընթաց առաջընթացի խորհրդանիշ է տնտեսական և սոցիալական բոլոր ոլորտներում, Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գործարար ակտիվության կենտրոն, տնտեսապես բարգավաճող պետություն՝ աշխարհում ամենաբարձր կենսամակարդակով, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Էմիրությունների բոլոր բնակիչների համար արժանի նվեր է դարձել այն, որ օրերս Դուբայը հաղթող է ճանաչվել և դարձել «Expo-2020» միջազգային ցուցահանդեսը հյուրընկալող երկիր։

 

Ինչպես նշվում է Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բեն Զաիդ ալ Նահայանի հաղորդագրությունում, «ԱՄԷ-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում արաբական տնտեսական տարածքում՝ շնորհիվ խելամիտ, կանխատեսելի տնտեսական քաղաքականության»։