Իրանը ցանկանում է համագործակցել ԱՄՆ-ի դաշնակից Սաուդյան Արաբիայի հետ

14:30 • 02.12.13

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են ամրապնդել համագործակցությունն ԱՄՆ-ի դաշնակից Սաուդյան Արաբիայի հետ, ինչի մասին տեղեկացնում է Взгляд-ը։

 

Մասնավորապես, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Պարսից ծոցի երկրներ կատարած այցի շրջանակներում հայտարարել է, որ Թեհրանը Սաուդյան Արաբիային դիտում է որպես կարևոր ու ազդեցիկ տարածաշրջանային գործընկեր։

«Մենք աշխատում ենք Էր Ռիյադի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ»,-ասել է նախարարը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչպես է Իրանը մտադիր ամրապնդել համագործակցությունը։