Սիրիայում համաներումից հետո մոտ 2000 դասալիք հանձնվել է իշխանություններին

15:25 • 02.12.13

Սիրիայում մոտ 1.800 մարդ, ովքեր փախել էին բանակից կամ խուսափել զինվորական ծառայությունից, երկրի հյուսիսում՝ Հասաքե նահանգում, հանձնվել են իշխանություններին, գրում է rosbalt.ru-ն՝ հղում անելով SANA-ին։

 

Նախկին դասալիքները հայտնել են, որ պատրաստ են կրկին ընդգրկվել բանակի շարքերում և պաշտպանել իրենց երկիրն ահաբեկիչներից։

 

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկարացրել է համընդհանուր համաներման ժամկետը մինչև 2013թ. ավարտ։ Երկրի ղեկավարի հրամանը վերաբերում է «դասալիքներին, որոնք խուսափել են զինվորական ծառայությունից և խախտել են օրենքը»։

 

Արդարադատության նախարար Նաջիմ Համադ ալ Ահմադը բացատրել է, որ համաներման ժամկետի երկարաձգումը պայմանավորված է նրանով, որ իրենք ցանկանում են հնարավորություն տալ օգտվել դրանից «որքան հնարավոր է շատ քաղաքացիների»։