Գվատեմալայում ամբոխը պարտքերի պատճառով ողջ-ողջ այրել է կնոջը
250 հոգանոց ամբոխը Գվատեմալայում ներխուժել է հագուստի առքուվաճառքով զբաղվող մի կնոջ տուն։ Նրան ծեծել են, այնուհետ ողջ-ողջ հրկիզել փողոցում։
Ինչպես հայտնում է utro.ru կայքը՝ Diario de Navarra-ին հղումով, ենթադրվում է, որ նման սարսափելի արարքի պատճառ է դարձել 42-ամյա Նորմա դել Վալդայի ունեցած պարտքը հարևանին, որն առևտրականը չէր մարում երկար ժամանակ։
Դեպքը տեղի է ունցել Սան Խուան Սակատեպեկես փոքրիկ բնակավայրում և, դատելով ամենից, գործողությունները նախապես ծրագրված են եղել. մուտքը դեպի բնակավայր արգելափակված է եղել, որպեսզի ոչ ոք չկարողանար մուտք գործել ու խանգարել ամբոխին իրագործել Լինչի դատաստանը։
Ընդհանրապես, Լինչի դատաստանի դեպքերը հազվագյուտ երևույթ չեն Լատինական Ամերիկայում. միայն Գվատեմալայում անցած տարի դրա զոհն է դարձել 47 մարդ։










