Վրաստանի կառավարական պատվիրակությունը չի մեկնի Սոչիի օլիմպիական խաղերին
Վրաստանի կառավարական պատվիրակությունը չի մեկնելու 2014թ.-ի Սոչիի Օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Կառավարական պատվիրակությունը Սոչի չի մեկնի։ Կմեկնեն մարզիկներն ու ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը»,- հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարը։
Չնայած նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների դեմ լինելուն՝ Վրաստանի նոր կառավարությունը որոշում էր կայացրել Սոչիի օլիմպիադային մարզիկներ ուղարկելու վերաբերյալ։
«Վրացական երազանք» կոալիցիան, որն իշխանության է եկել 2012թ.-ի հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է համարել։










