Իրադարձային
-ից
-ը
23:28 • 29.11.13Մենք անցնելու ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին. ԼՂՀ ԱԺ պատգամավորԼՂՀ Ազգային ժողովը դեռևս օրենք չի ընդունել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու մասին, բայց արդեն կա կառավարության առաջարկը:
23:05 • 29.11.13Կ.Բեքարյանը վաղ է համարում վերլուծելը, թե ինչ կլինի, եթե ՀՀ-Վրաստան սահմանը լինի ԵՄ-ՄՄ սահմանՉկա որևէ մեկը, որ վստահաբար կասի, որ նախանշված ժամկետից հետո Վրաստանը ստորագրելու է փաստաթուղթը ողջ ծավալով…
22:53 • 29.11.13Գերմանիայում FEMEN-ի ակտիվիստներն ընդհարվել են մարմնավաճառների հետՈւկրաինական FEMEN շարժման մասնակիցները Գերմանիայի մայրաքաղաքում ցույց են կազմակերպել մարմնավաճառության դեմ՝ «Գերմանիան հասարակաց տուն չէ» կարգախոսով:
21:28 • 29.11.13ԵՄ-ն «Արևելյան գործընկերության» երկրներին խոստացել է շարունակել Հարավային միջանցքի կառուցումըԵՄ-ն «Արևելյան գործընկերության» երկրներին խոստացել է շարունակել Հարավային գազային միջանցքի կառուցումը, Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի մոդերնիզացումը և միասնական էներգաշուկայի ստեղծումը:
20:31 • 29.11.13Թեև ֆորմալ առումով Վիլնյուսի արդյունքները մասամբ են շեղվում նախանշվածից, որակական առումով դրանք էական են. փորձագետԱլԳ-ի եթե ոչ՝ նախագծման, ապա գոնե՝ իրականացման ընթացքում հաշվի չեն առնվել գործընկեր երկրներից յուրաքանչյուրի ունեցած առանձնահատուկ իրավիճակը և առկա խնդիրները:
20:20 • 29.11.13Չինական կործանիչները ամերիկյան և ճապոնական ինքնաթիռներին ուղեկցել են ՀՕՊ համակարգերի նոր հատվածումՀաղորդվում է, որ նախօրեին Չինաստանի իշխանությունները ռազմական ինքնաթիռներ էին ուղարկել Արևելաչինական ծով, որը նրանք հայտարարել են օդանավերի ճանաչման տարածք:
20:19 • 29.11.13Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի և Չեխիայի ԱԳ նախարարները քննադատել են Քեմերոնի հայտարարությունըԿենտրոնական Եվրոպայի 4 երկրների կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Մեծ Բրիտանիային կոչ անելով խուսափել եվրոպական իրավունքի նորմերի «ընտրական կիրառությունից»:
17:58 • 29.11.13Մոլդովայի վարչապետ. պետությունը պատրաստ չէ Ռումինիայի հետ միավորմանՄոլդովան պատրաստ չէ Ռումինիայի հետ միավորման, երկիրը նախընտրում է ԵՄ-ի հետ ինտեգրումը։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն։
17:33 • 29.11.13Վաղարշյան փողոցում դանակի բազմաթիվ հարվածներ ստացած անձը չի մահացել. հանցագործի ինքնությունը հայտնի էԺամը 20.50-ի սահմաններում Վաղարշյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող սուպերմարկետի դիմաց անհայտ անձը դանակով հարվածել է Արմեն Փ.-ին և բազմաթիվ վնասվածքներ պատճառել:
17:22 • 29.11.13Ո՛չ երկնքի իսլամականացմանը. թուրք ուղեկցորդուհիները շնորհակալություն են հայտնել իրենց աջակցող FEMEN-ի աղջիկներինԻնքնաթիռի սպասարկող անձնակազմը ճանաչել է ակտիվիստուհիներին, որոնք աջակցում էին իրենց՝ կարմիր շրթներկն արգելող որոշման դեմ, և շնորհակալական խոսքեր ասել ու շամպայն հյուրասիրել։
16:48 • 29.11.13Նախագահը Վիլնյուսում հանդիպել է ԵՄ Եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նախագահ Անրի Մալոսի հետԱնրի Մալոսը ցանկություն է հայտնել սերտացնելու իր գլխավորած հանձնաժողովի հարաբերություններն ու համագործակցությունը Հայաստանի հետ:
16:27 • 29.11.13Սերժ Սարգսյանը Վիլնյուսում հանդիպել է Իսպանիայի վարչապետի հետՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ քաղաքական երկխոսության զարգացումն ու փոխգործակցության ամրապնդումը առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում:
16:21 • 29.11.13Սերժ Սարգսյանը Վիլնյուսում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետԶրուցակիցները գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի երկխոսության մասին, ընդգծելով, որ բարեկամ երկու երկրների միջև …
16:19 • 29.11.13Օլանդն ընդունել է Մարգվելաշվիլիի՝ Վրաստան այցելելու հրավերըՎրաստանի և Ֆրանսիայի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլին և Ֆրանսուա Օլանդը հանդիպել են «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում և քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։
16:05 • 29.11.13Եվրաինտեգրման աջակիցները Կիևում «կենդանի շղթա» են կազմելՆրանք ձեռքերում են պահում Ուկրաինայի և Եվրամիության դրոշները, երկրի եվրոպական ընտրության աջակցության կարգախոսներ բացականչում:
