Օլանդն ընդունել է Մարգվելաշվիլիի՝ Վրաստան այցելելու հրավերը

16:19 • 29.11.13

Վրաստանի և Ֆրանսիայի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլին և Ֆրանսուա Օլանդը հանդիպել են Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում և քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, հայտնում է newsgeorgia.ru-ն։

 

Մարգվելաշվիլին իր ֆրանսիացի գործընկերոջը հրավիրել է Վրաստան և ստացել նրա համաձայնությունը։

 

Վրաստանի նախագահը գլխավորում է վրացական պատվիրակությունն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։

 

«Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարցերի լայն շրջանակ։ Մարգվելաշվիլին Օլանդին շնորհակալություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու եվրաինտեգրմանն աջակցելու համար։ Մատնանշվել է նաև Ֆրանսիայի դերը, որը խաղացել է երկիրը Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ կիրառված ագրեսիայի ժամանակ»,-ասված է Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։