Գերմանիայում FEMEN-ի ակտիվիստներն ընդհարվել են մարմնավաճառների հետ
Ուկրաինական FEMEN շարժման մասնակիցները Գերմանիայի մայրաքաղաքում ցույց են կազմակերպել մարմնավաճառության դեմ՝ «Գերմանիան հասարակաց տուն չէ» կարգախոսով: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ նրանք պահանջել են հանցագործ ճանաչել սեքս-ոլորտի կազմակերպիչներին և պատվիրատուներին:
Ակտիվիստները փակել են Գերմանիայի ամենախոշոր Artemis հասարակաց տան մուտքը, կռվել աշխատակիցների հետ: Femen-ի հարձակմանը Artemis-ի աշխատակիցները պատասխանել են սառույցի կտորներով:
Դրանից հետո «ֆեմենիստուհիներին» ձերբակալել է դեպքի վայր եկած ոստիկանությունը: Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել:










