Մոլդովայի վարչապետ. պետությունը պատրաստ չէ Ռումինիայի հետ միավորման
Մոլդովան պատրաստ չէ Ռումինիայի հետ միավորման, երկիրը նախընտրում է ԵՄ-ի հետ ինտեգրումը։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն, հաղորդում է ria.ru-ն:
«Ոչ: Որովհետև մենք շատ հստակ խնդիրներ ունենք ԵՄ-ի հետ Մոլդովայի Հանրապետության ինտեգրման հետ կապված: Երբ մենք կլինենք Եվրոպական միությունում, այնտեղ մենք կունենաք ընդհանուր քաղաքական, տնտեսական, առևտրային տարածք: Առանց ներքին սահմանների: Մենք դրան ենք ձգտելու»,- ասել է Լյանկեն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Մոլդովայի և Ռումինիայի միավորումը:
Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելուց հետո երկրի առաջին խնդիրը Մոլդովայի հետ միավորումն է։










