Չինական կործանիչները ամերիկյան և ճապոնական ինքնաթիռներին ուղեկցել են ՀՕՊ համակարգերի նոր հատվածում
Չինաստանի ռազմաօդային ուժերը ուրբաթ երեկոյան կործանիչներն է ուղարկել՝ ուղեկցելու ամերիկյան և ճապոնական ինքնաթիռներին, որոնք անցում էին Պեկինի կողմից միակողմանիորեն հաստատված ՀՕՊ համակարգերի գոտով:
Ըստ Չինաստանի ռազմաօդային ուժերի տվյալների՝ չինական կործանիչների օդաչուները կապ են հաստատել ամերիկյան 2 հետախուզական ինքնաթիռների, ինչպես նաև՝ տարբեր տեսակի ճապոնական ինքնաթիռների հետ: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ Lenta.ru-ին հղումով, գործողություններին մասնակցել են Су-30, J-11 և այլ կործանիչներ:
Հաղորդվում է, որ նախօրեին Չինաստանի իշխանությունները ռազմական ինքնաթիռներ էին ուղարկել Արևելաչինական ծով, որը նրանք հայտարարել են օդանավերի ճանաչման տարածք: Ինքնաթիռները պարբերաբար կիրականացնեն պարեկային ծառայություն:










