Ո՛չ երկնքի իսլամականացմանը. թուրք ուղեկցորդուհիները շնորհակալություն են հայտնել իրենց աջակցող FEMEN-ի աղջիկներին
«Թուրքական ավիաուղիների» ուղեկցորդուհիներն ինքնաթիռում պատահմամբ տեսել են կարմիր շրթներկի արգելքի դեմ պայքարում իրենց աջակցած Femen շարժման ակտիվիստուհիներին և երախտագիտություն հայտնել նրանց։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, FEMEN-ի ակտիվիստուհիները պատմել են, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ Տոկիո թռիչքի ընթացքում։
Ինքնաթիռի սպասարկող անձնակազմը ճանաչել է ակտիվիստուհիներին, որոնք աջակցում էին իրենց՝ կարմիր շրթներկն արգելող որոշման դեմ, և շնորհակալական խոսքեր ասել ու շամպայն հյուրասիրել։
«Ազատությո՛ւն թուրք կանանց։ Ո՛չ երկնքի իսլամացմանը»,-ասել են FEMEN-ի ակտիվիստուհիները։










