ԵՄ-ն «Արևելյան գործընկերության» երկրներին խոստացել է շարունակել Հարավային միջանցքի կառուցումը
ԵՄ-ն «Արևելյան գործընկերության» երկրներին խոստացել է շարունակել Հարավային գազային միջանցքի կառուցումը, Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի մոդերնիզացումը և միասնական էներգաշուկայի ստեղծումը: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին նշվում է Վիլնյուսում ավարտված «Արևելյան գործընկերության» գագագաթնաժողովի վերջնական հռչակագրի մեջ:
«Հարավային միջանցքի» շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները հաստատել էին «Հարավկովկասյան և Տրանսադրիատիկ գազամուղները մոդերնիզացնելու» մտադրությունը, ինչպես նաև՝ ցանկությունը՝ ստեղծելու նոր ենթակառուցվածք, որը ԵՄ-ն միացնում է կասպյան շրջանին: Գագաթնաժողովի մասնակիցները հատուկ ընդգծել են Ադրբեջանի դերը՝ որպես Եվրոպային էներգառեսուրսներ մատակարարող աղբյուր:
Իսկ Ուկրաինայի մասին հռչակագրում նշվում է, որ մտադրություն կա զարգացնել ոչ միայն գազատրանսպորտային համակարգը, այլ նաև՝ գազի ռևերսային մատակարարումը, այդ թվում՝ Սլովակիայի և «ադրիատիկ գազային միջացնքի» միջոցով:
Հռչակագրի վերջնական տարբերակում նաև նշվում է Բելառուսի կարևոր դերը՝ որպես տրանզիտային երկիր, որն ապահովում է էներգառեսուրսների մատակարարումը Եվրոպա:










