Իրադարձային
-ից
-ը
15:09 • 20.11.13Սերժ Սարգսյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Տակաո ՄակինոյինՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է խորհրդարանական հարցերով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տակաո Մակինոյին:
15:05 • 20.11.13Որտեղի՞ց այդքան փող. Ըստ Սեդրակյանի փաստաբանի՝ իր պաշտպանյալին միայն այս հարցն է տրվել դատաքննության ընթացքումԸստ պաշտպանի՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտած դատարանը Վարդան Սեդրակյանին մեն-մի հարց է տվել. «Քեզ որտեղի՞ց այսքան փող»:
15:00 • 20.11.13Փարիզում բռնել են մետրոյում մերկ զբոսնող տղամարդունԴեպքը տեղի է ունեցել երեքշաբթի, Ֆրանսիայի մայրաքաղաքի «Պլեզանս» կայարանում: 13 ուղևոր, որոնք այդ պահին գտնվել են կայարանում, հեռախոսով լուսանկարել են իրենց կողքով անցնող բոլորովին մերկ տղամարդուն:
14:53 • 20.11.13Շնորհակալություն իմ բոլոր գործընկերներին, որոնք հայ-ռուսական միջխորհրդարանական հանդիպմանը հայերեն խոսեցին. Թևան ՊողոսյանԹևան Պողոսյանը նաև նշեց, որ Լեոնիդ Սլուցկին միայն իր շահերով էր առաջնորդվում. «Մենք պետք է այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ նա հասկանա, որ իր շահերն առաջ տանելու համար չպետք է մոռանա մեր շահերը»։
14:25 • 20.11.13Փորձաքննության համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը խախտել է երթևեկության կանոններըՓաստաբանի խոսքով՝ Հարությունյանն անկեղծորեն ցավում է պատահածի համար, հասկանում է մտերիմների և հարազատների կորստի ցավը, քանի որ ինքն էլ մեկ տարի առաջ կորցրել է որդուն։
13:46 • 20.11.13Վրաստանի խորհրդարանը կքննարկի նոր կառավարությանը վստահություն հայտնելու հարցըԽորհրդարանական փոքրամասնությունը չի պատրաստվում վստահություն հայտնել նոր կառավարությանն ու կառավարության ծրագրին։
13:44 • 20.11.13ՀՀ և Բելառուսի վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցերՄիխայիլ Մյասնիկովիչը, ողջունելով Հայաստանի նախաձեռնությունը՝ անդամակցել ՄՄ-ին, հավաստիացրել է, որ բելառուսական կողմն աջակցում այդ գործընթացի իրականացման ուղղությամբ ...
13:26 • 20.11.13ՀԱԿ-ը հաշվարկել է՝ Հայաստանում եկամուտների ու ծախսերի թալանը տարեկան կազմում է շուրջ 2.5 մլրդ դոլարՀԱԿ-ը հաշվել է՝ Հայաստանում եկամուտների ու ծախսերի թալանը տարեկան կազմում է շուրջ 2.5 մլրդ դոլար, որը հարկատուների փողերից հոսում է ուղիղ բարձրաստիճան պաշտոնյաների գրպանները:
13:01 • 20.11.13ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործի հարուցումըՀՔԾ-ն մերժել է ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի՝ Հատուկ քննչական ծառայությանն ուղղված գրության հիման վրա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա տեղակալ Հունան Պողոսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը:
12:33 • 20.11.13Երևանի Սիլիկյան թաղամասում գայլ են որսացելԹափառող կենդանիների դեմ պայքարող «Յունիգրաֆ իքս» ընկերությունը երեկ Երևանի Սիլիկյան թաղամասում գայլ է որսացել:
12:19 • 20.11.13ԱՄՆ-ում առգրավվել է երեխաների համար վտանգ ներկայացնող չինական տիկնիկների խոշոր խմբաքանակԽմբաքանակի առգրավումն իրականացվել է Չիկագոյում, Լոս Անջելեսում, Դալասում, Նորֆոլկում, Մեմֆիսում, Նյուարկում, Պորտլենդում և Սավանայում: Առգրավված ապրանքի ընդհանուր արժեքը գերազանցում է 500 հազար դոլարը
12:00 • 20.11.13Բրիտանիայում գետի մեջ 100 հազար դոլարի թղթադրամ է հայտնաբերվելԳետում լողացող թղթադրամները նկատել է շանը զբոսանքի տարած մի տղամարդ, ով այդ մասին հայտնել է իրավապահներին։
11:38 • 20.11.13Արման Թաթոյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալՎարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Թաթոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:
11:34 • 20.11.13Հնդկաստանում հավաքարարներն ինքնաթիռի զուգարանում 1 մլն դոլար արժողությամբ թաքցրած ոսկի են հայտնաբերել«Օդանավակայանի մաքրող անձնակազմն իրենց առօրյա պարտականություններն էին կատարում, երբ ինքնաթիռի զուգարանում գտան երկու պայուսակ»,- ասել է օդանավակայանի տնօրեն Բ.Պ. Միշրան:
11:30 • 20.11.13Ջոլիի և Փիթի արտադրած Chateau Miraval Rosé-ն ճանաչվել է 2012թ. լավագույն վարդագույն գինիWine Spectator ամսագրի հրապարակած «Լավագույն 100 գինիները» վարկանիշային աղյուսակում Ջոլիի ու Փիթի արտադրած խմիչքը հնարավոր 100 միավորից հավաքել է 90-ն ու զբաղեցրել 84-րդ հորիզոնականը։
