Հնդկաստանում հավաքարարներն ինքնաթիռի զուգարանում 1 մլն դոլար արժողությամբ թաքցրած ոսկի են հայտնաբերել

11:34 • 20.11.13

Արևելյան Հնդկաստանում ինքնաթիռը մաքրելիս հավաքարարները զուգարանում ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ 24 կտոր ոսկի են գտել, հաղորդում է Agence France-Presse-ը:

 

Կալկաթայի օդանավակայանում Jet Airways-ին պատկանող ինքնաթիռը երեքշաբթի մաքրում էին Պատնա քաղաքից թռիչքից հետո: Դրանից առաջ այն սպասարկել էր միջազգային չվերթներ:

 

«Օդանավակայանի մաքրող անձնակազմն իրենց առօրյա պարտականություններն էին կատարում, երբ ինքնաթիռի զուգարանում գտան երկու պայուսակ»,- ասել է օդանավակայանի տնօրեն Բ.Պ. Միշրան:

 

Դեռ ոչ ոք չի հայտնել մեկկիլոգրամանոց ոսկու սեփականատերը լինելու մասին: Ձերբակալություններ չեն եղել: