Բրիտանիայում գետի մեջ 100 հազար դոլարի թղթադրամ է հայտնաբերվել

12:00 • 20.11.13

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետաքննություն է վարում Սփոլդինգ քաղաքի մերձակայքում հոսող գետում 100 հազար դոլարի թղթադրամներ հայտնաբերելու գործով։

 

Ինչպես հայտնում է Euromag-ը, գետում լողացող թղթադրամները նկատել է շանը զբոսանքի տարած մի տղամարդ, ով այդ մասին հայտնել է իրավապահներին։

 

BBC News-ի տվյալներով, թեև որոշ թղթադրամներ վնասվել են, այնուհանդերձ դրանց մեծ մասը հնարավոր է օգտագործել։


Այժմ ոտիկանները փնտրում են գումարի տիրոջը, ով պետք է բացատրի՝ որտեղից իրեն գումարն ու թե ինչպես են դրանք հայտնվել գետում։