ԱՄՆ-ում առգրավվել է երեխաների համար վտանգ ներկայացնող չինական տիկնիկների խոշոր խմբաքանակ

12:19 • 20.11.13

ԱՄՆ մաքսային ծառայությունը Սահմանային ծառայության և Սպառողական ապրանքների անվտանգության հանձնաժողովի հետ համատեղ զանգվածային օպերացիա է իրականացրել՝ Չինաստանից ԱՄՆ բերված 200 հազարից ավելի մանկական տիկնիկ առգրավելով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Խմբաքանակի առգրավումն իրականացվել է Չիկագոյում, Լոս Անջելեսում, Դալասում, Նորֆոլկում, Մեմֆիսում, Նյուարկում, Պորտլենդում և Սավանայում: Առգրավված ապրանքի ընդհանուր արժեքը գերազանցում է 500 հազար դոլարը:

 

«Այդ ապրանքների առգրավումն իրականացվել է այն պատճառով, որ այն վտանգ է ներկայացնում ամերիկացի քաղաքացիների համար, հատկապես՝ երեխաների, ինչպես նաև պարունակում է քիմիական նյութեր, որոնք արգելված է ներմուծել ԱՄՆ»,- նշված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ: