Փարիզում բռնել են մետրոյում մերկ զբոսնող տղամարդուն

15:00 • 20.11.13

Փարիզի մետրոյի անվտանգության ծառայության աշխատակիցները բռնել են մի տղամարդու, որը մերկ զբոսնելիս է եղել մետրոյի գծերի երկայնքով, գրում է Взгляд-ը՝ հղում անելով ֆրանսիական Le Figaro թերթին:

 

Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի, Ֆրանսիայի մայրաքաղաքի «Պլեզանս» կայարանում: 13 ուղևոր, որոնք այդ պահին գտնվել են կայարանում, հեռախոսով լուսանկարել են իրենց կողքով անցնող բոլորովին մերկ տղամարդուն:

 

«Մեր աշխատակիցներն արագ միջամտել են: Դեպքը տևել է ընդամենը մի քանի րոպե»,- ասված է Փարիզի մետրոյի օպերատոր ընկերության հայտարարության մեջ:

 

Տղամարդուն հանձնել են ոստիկանության աշխատակիցներին: