Վրաստանի խորհրդարանը կքննարկի նոր կառավարությանը վստահություն հայտնելու հարցը

13:46 • 20.11.13

Վրաստանի խորհրդարանն այսօր արտահերթ նիստի ընթացքում քննարկելու է երկրի նոր կառավարությանը վստահություն հայտնելու հարցը՝ երեկ Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Գարիբաշվիլիի ներկայացրած թեկնածությունների հիման վրա, հայտնում է apsny.ge-ն։

 

Երեկ տեղի է ունեցել նաև նախարարների թեկնածուների և վարչապետի թեկնածուի հանդիպումն ընդդիմադիր պատգամավորների հետ, որոնք սուր բանավեճերով են ուղեկցվել։

 

Խորհրդարանական փոքրամասնությունը չի պատրաստվում վստահություն հայտնել նոր կառավարությանն ու կառավարության ծրագրին։ Ընդդիմության պնդմամբ՝ վարչապետի թեկնածուն թույլ է բյուջետային հարցերում և հանդիսանում է միայն նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականության շարունակողը։