Երևանի Սիլիկյան թաղամասում գայլ են որսացել
Թափառող կենդանիների դեմ պայքարող «Յունիգրաֆ իքս» ընկերությունը երեկ Երևանի Սիլիկյան թաղամասում գայլ է որսացել: Այդ մասին Tert.am-ին տեղեկացրեց ընկերության լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը:
«Երեկ ժամը մետ 15:00-ի սահմաններում «Հ2» հեռուստաընկերությունից և թաղամասի բնակիչներից ահազանգ ենք ստացել, մեր աշխատողները շատ արագ արձագանքել են, գայլը վիրավոր էր, և այդպես բռնել են»,-ասաց նա՝ նշելով, որ տուժածներ չկան, քանի որ, բարեբախտաբար, արձագանքը շուտ է եղել:
Վերջինիս փոխանցմամբ՝ կենդանին տեղափոխվել է «Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկա:










