Իրադարձային
-ից
-ը
14:50 • 18.11.13Չի կարելի սովետական մեթոդներով հասարակությանը լռեցնել, Շանթը հոգեկան հիվանդ չէ. բողոքի ակցիա ԱԱԾ-ի դիմաց (տեսանյութ)Նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանին և մյուսներին ազատ արձակելու պահանջով այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին ԱԱԾ շենքի մոտ:
14:47 • 18.11.13Հակոբ Ղազանչյանը վերընտրվել է թատերական գործիչների միության նախագահՀայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) հերթական՝ 15-րդ համագումարը միաձայն միության նախագահ է վերընտրել գործող նախագահ Հակոբ Ղազանչյանին:
14:40 • 18.11.13Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պլասիդո Դոմինգոյի՝ Արցախ կատարած այցինԷլման Աբդուլլաևը նշել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս մեկ անգամ պնդում է Ադրբեջանի սկզբունքային տեսակետը. առանց Ադրբեջանի համաձայնության ԼՂ այցելությունը համարվում է անօրինական։
14:36 • 18.11.13Ինդոնեզիան հետ է կանչել Ավստրալիայից իր դեսպանին՝ գաղտնալսումների հետ կապված սկանդալի պատճառով«Բոլոր երկրների կառավարությունները տեղեկություններ են հավաքում, և բոլոր կառավարությունները գիտեն, որ բոլորը տեղեկություններ են հավաքում»,- հայտարարել է Ավստրալիայի վարչապետը։
14:31 • 18.11.13Փարիզում անհայտ անձը կրակ է բացել Liberation թերթի խմբագրությունումԿրակ բացած անհայտ տղամարդն այնուհետ դիմել է փախուստի: Միջադեպի հետևանքով վիրավորվել է խմբագրության լուսանկարիչը:
14:22 • 18.11.13Ֆրանսիացի աստղերը մարմնավաճառությունը քրեականացնելու դեմ խնդրագիր են ներկայացրելՕրենքը, որի նպատակն է աստիճանաբար կրճատել մարմնավաճառությունը Ֆրանսիայում, կնախատեսի 1.500 եվրո տուգանք սեքսի դիմաց վճարողների համար, և դրա կրկնակին, եթե նրանք կրկնեն հանցագործությունը:
14:07 • 18.11.13Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով այսօր կմեկնի Վիեննա, որտեղ հանդիպելու է Իլհամ Ալիևի հետՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն:
14:06 • 18.11.13Եգիպտոսում հարսանիքից վերադարձող ընտանիքի անդամները գնացքի բախման զոհ են դարձելԿահիրեի արվարձանում գնացքը բախվել է մի քանի մեքենաների, ինչի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել` գրեթե բոլորը մեկ ընտանիքի անդամներ:
13:50 • 18.11.13Վարդան Պետրոսյանին ՔԿՀ-ի հիվանդանոցից տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց. դերասանի առողջական վիճակը վատացել էԱյսօր՝ նոյեմբերի 18-ին Վարդան Պետրոսյանին տեղափոխել են «Քանկոր» սիրտանոթային բժշկության կենտրոն: Դերասանի առողջական վիճակը վատացել էր...
13:46 • 18.11.13Նախախորհրդարանը ներկայացնում է «Նոր որակի հայկական պետության» սոցիալ-տնտեսական ծրագիրը (ուղիղ)Նախախորհրդարանն այսօր ներկայացնում է իր՝ «Նոր որակի հայկական պետության սոցիալ-տնտեսական զարգացման համար առաջարկվող գործնական ծրագրերը»:
13:40 • 18.11.13Իվանիշվիլին արդեն ազատել է աշխատասենյակըԱյսպիսով՝ Վրաստանի նախագահի աշխատակազմը տեղավորվելու է կառավարության 10-11-րդ հարկերում, իսկ ապագա վարչապետի աշխատասենյակը գտնվելու է 12-րդ հարկում։
13:37 • 18.11.13Եվրոպայի ամենահարուստ մարդու դեմ քրեական գործ է հարուցվել` կապիտալի կտրուկ աճի պատճառովԱշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող ֆրանսիացի գործարար Բեռնար Առնոյի դեմ քրեական գործ է հարուցվել:
13:19 • 18.11.13Կատարը 2022թ. Ֆուտբոլի առաջնության օբյեկտների շինարարների հետ «եղջերավոր անասունների» պես է վարվում. Times of IndiaԿատարում շինարարները, որոնք զբաղվում են 2022թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության օբյեկտների շինարարությամբ, ապրում և աշխատում են սարսափելի պայմաններում, գրում է Газета-ն՝ վկայակոչելով The Times of India-ին
13:14 • 18.11.13Լոնդոնը սեփական դոմենը կստանա համացանցում«.london»-ով վերջացող կայքերը հնարավոր կլինի գրանցել արդեն 2014թ. գարնանից։ Կազմակերպությունն արդեն 20 հազարից ավելի դիմում է ստացել կայքերի գրանցման համար։
13:00 • 18.11.13Կալանավորվել է «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավարը«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը կալանավորվել է։
