Փարիզում անհայտ անձը կրակ է բացել Liberation թերթի խմբագրությունում

14:31 • 18.11.13

Ֆրանսիական Liberation թերթի խմբագրությունում անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետևանքով կա վիրավոր, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

 

Ըստ իրավապահների՝ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան (Երևանի ժամանակով 13:05-ին), Liberation-ի փարիզյան գրասենյակում: Կրակ բացած անհայտ տղամարդն այնուհետ դիմել է փախուստի: Միջադեպի հետևանքով վիրավորվել է խմբագրության լուսանկարիչը:

 

Անցած ուրբաթ նման միջադեպ էր տեղի ունեցել BFMTV հեռուստաընկերությունում: Այն ժամանակ զինված անձը, սակայն, պարզապես ներխուժել էր, սպառնացել, ապա դիմել փախուստի: