Իրադարձային
-ից
-ը
12:52 • 18.11.13Աշխարհի մի քանի քաղաքներում վրացի ուսանողները «ռուսական օկուպացիայի դեմ» բողոքի ակցիաներ են իրականացրելԱկցիայի մասնակիցները ձեռքերում սպիտակ աղավնի են պահել՝ որպես ազատ և խաղաղ Վրաստանի խորհրդանիշ:
12:45 • 18.11.13Թուրքիայում մահացել է սիրիացի իսլամիստների առաջնորդը. ապստամբներՍալեհը գլխավորում էր «Թաուհիդ» խմբավորումը՝ Հալեպի տարածքը վերահսկող ապստամբների խումբ, որոնց, որոշ տեղեկություններով, աջակցել է Կատարը:
12:39 • 18.11.13Brussels Airlines ավիաընկերության օդաչուները գործադուլ են հայտարարելՕդաչուները դժգոհ են արձակուրդների ժամկետներից, ինչպես նաև 58 տարեկանից մեծ օդաչուների համար պայմանագրային համակարգից, որոնց ստիպում են զիջել իրենց տեղն ավելի երիտասարդ գործընկերներին։
12:34 • 18.11.13Հայտնաբերվել են Կազանում կործանված ինքնաթիռի «սև արկղերը»Մասնագետները հայտնաբերել են Կազանի օդանավակայանում կործանված Boeing-737 ինքնաթիռի «սև արկղերի» գտնվելու վայրը։
11:49 • 18.11.13Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբՀՀ նախագահը խորին ցավակցություն է հայտնել ուղևորների մահվան կապակցությամբ և խնդրել վշտակցության ու զորակցության անկեղծ խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին:
11:15 • 18.11.13Հրաչյա Հարությունյանը դատի է տվել քննիչին` կանացի խալաթի համարՀարությունյանի դատապաշտպան Ռուբեն Մարգարյանն իր վրդովմունք է հայտնել` նշելով, որ հնարավոր է քննիչը Հարությունյանին մերկ տաներ դատարան, և արդյոք քննիչը չպետք է պատասխանատվություն կրի:
11:03 • 18.11.13Վրաստանը երկրի խաղաղ միավորման համար նոր քաղաքականություն կվարի. Մարգվելաշվիլի«Մենք կանենք հնարավորը, որպեսզի ոչ թե ուժով, այլ սիրով, ջերմությամբ և խելքով հասնենք Վրաստանի խաղաղ միավորմանը, մեր երկրի կազմում Աբխազիայի և Ցխինվալի շրջանի վերադարձին»,- ասել է նա:
10:40 • 18.11.13Կալաշնիկովը հիվանդանոց է տեղափոխվելԿալաշնիկովը հիվանդանոց է տեղափոխվել, և այս անգամ ոչ զուտ պլանային ստուգման համար:
10:31 • 18.11.13«Մանգալյան» հնդկական արբանյակը դուրս է եկել ուղեծիրԱրբանյակի շարժիչներն աշխատել են 243.5 վայրկյան, ինչի արդյունքում «Մանգալյանի» արագությունն ավելացել է, և այն ուղեծիր է դուրս եկել։ Ենթադրվում է, որ արբանյակն ուղեծրում կմնա մինչ նոյեմբերի 30-ը։
10:05 • 18.11.13Կազանի ավիավթարի զոհերի հարազատները 1-ական մլն ռուբլի փոխհատուցում կստանանԲացի դրանից, զոհերի հարազատները 2-ական մլն ռուբլի կստանան «СОГАЗ» ապահովագրական ընկերությունից, որտեղ ապահովագրվել էր «Թաթարստան» ավիաընկերությունը։
09:59 • 18.11.13Օբաման արհամարհում է Նեթանյահուի զանգերըԸստ արաբական և իսրայելական ԶԼՄ-ների՝ պատճառը, որի համար Օբաման չի ցանկանում շփվել Նեթանյահուի հետ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև եղած տարաձայնություններն են։
09:50 • 18.11.13Co-operative Bank-ի նախկին տնօրենը ներողություն է խնդրել թմրանյութեր գնելու համարՖլաուերսը հայտարարել է, որ իր քայլը «հիմար և սխալ» է եղել և որոշել է դիմել բժիշկներին կախվածությունից բուժվելու համար: Նա նաև հայտնել է, որ այս տարին իր համար շատ դժվար է եղել։
09:28 • 18.11.13Ֆրանսիայի նախագահն Իրանի հետ համաձայնության գալու համար 4 նախապայման է առաջ քաշելՕլանդը նշել է, որ բանակցելը միշտ ավելի լավ է, քան ուժի կիրառումը, սակայն Իրանը չափազանց երկար ժամանակ է մասնակցում բանակցությունների՝ առանց առաջ շարժվելու, և դա պետք է ավարտվի։
09:19 • 18.11.13Հս. Կորեայում առևանգված Հրվ. Կորեայի քաղաքացիների բարեկամները դատի կտան Կին Չեն ԸնինՆրանք մեղադրում են Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդին, որ նա ապօրինի կերպով պահում է նրանց բարեկամներին և չի ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ այդ իրավիճակը կարգավորելու համար։
08:39 • 18.11.13Երևանի Անդրանիկի փողոցում երկու մեքենա է այրվել. «Մերսեդես»-ն այրվել է ամբողջությամբ, «ՎԱԶ-2121»-ը՝ մասամբՆոյեմբերի 18-ին` ժամը 00։34-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում այրվում են ավտոմեքենաներ...
