Հայտնաբերվել են Կազանում կործանված ինքնաթիռի «սև արկղերը»
Մասնագետները հայտնաբերել են Կազանի օդանավակայանում կործանված Boeing-737 ինքնաթիռի «սև արկղերի» գտնվելու վայրը, տեղեկացնում է Взгляд-ը։
Հիշեցնենք, որ «Թաթարստան» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը թռել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից։ Ինքնաթիռը 3 անգամ փորձել է շրջան կատարել՝ վայրէջքի համար, սակայն դեռևս անհայտ պատճառներով՝ ինքնաթիռը կորցրել է բարձրությունն ու ընկել Կազանի օդանավակայանում, ինչից հետո պայթել է։
Օդանավում գտնվել են 44 ուղևորներ և անձնակազմի 6 անդամներ։ Նրանք բոլորը զոհվել են։
Ըստ նախնական վարկածի՝ ավիավթարի պատճառը եղել է ինքնաթիռի անսարքությունն ու օդաչուների սխալը։










