Հս. Կորեայում առևանգված Հրվ. Կորեայի քաղաքացիների բարեկամները դատի կտան Կին Չեն Ընին

09:19 • 18.11.13

1950-1953 թվականների Կորեական պատերազմի ժամանակ առևանգված Հարավային Կորեայի քաղաքացիների ընտանիքների անդամները մտադիր են Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ դատական հայց ներկայացնել Հաագայի միջազգային դատարան, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Նրանք մեղադրում են Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդին, որ նա ապօրինի կերպով պահում է նրանց բարեկամներին և չի ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ այդ իրավիճակը կարգավորելու համար, հայտարարել է Կորեական պատերազմի ժամանակ առևանգվածների ընտանիքների միավորումը:

 

Կիմ Չեն Ընից բացի, հայցեր կներկայացվեն նաև ներքին զինված ուժերի նախարար Չան Չոն Նամայի, պետական անվտանգության նախարար Կիմ Վոն Հոնի և հասարակական անվտանգության նախարար Չոյ Բո Իլյայի դեմ:

 

«Անցյալում Փհենյանը մշտապես հերքում էր այդ մեղադրանքները և փորձում էր թաքցնել խաղաղ բնակիչների առևանգման փաստերը, սակայն այնտեղ շատ լավ հայտնի է այդ հանցագործությունների մասին»,- հայտնել են Պատերազմի ժամանակ առևանգվածների ընտանիքների միավորումից: