Թուրքիայում մահացել է սիրիացի իսլամիստների առաջնորդը. ապստամբներ
Սիրիական իսլամիստական ընդդիմադիր խմբավորումներից մեկի առաջնորդ Աբդելգադեր Սալեհը ստացած վնասվածքներից մահացել է թուրքական հիվանդանոցում, հաղորդում են ընդդիմության ակտիվիստները:
Սալեհը գլխավորում էր «Թաուհիդ» խմբավորումը՝ Հալեպի տարածքը վերահսկող ապստամբների խումբ, որոնց, որոշ տեղեկություններով, աջակցել է Կատարը: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Իսլամիստը վիրավորվել էր անցած շաբաթ, կառավարական զորքի հարձակման ժամանակ:
Դամասկոսը 200 հազար դոլարի պարգևատրում էր խոստացել Սալեհին կենդանի կամ մահացած բռնելու համար:










